17:54  ,  13 ապրիլի, 2014

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտի» հաղթանակով

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Գենգամի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլը 5-րդ րոպեին խփեց Տոգոյի հավաքականի հարձակվող Սերժ Գակպեն:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» 40 միավորով բարձրացավ 12-րդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր 

«Նանտ» - «Գենգամ»՝ 1:0

Սերժ Գակպե, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում