Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Գենգամի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլը 5-րդ րոպեին խփեց Տոգոյի հավաքականի հարձակվող Սերժ Գակպեն:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» 40 միավորով բարձրացավ 12-րդ տեղ:
Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր
«Նանտ» - «Գենգամ»՝ 1:0
Սերժ Գակպե, 5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում