Մադրիդում ապրիլի 7-10-ը տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Study Group Scheme ծրագրի «Մարզչական կրթություն» թեմայով սեմինարը, որին մասնակցում էին Իսպանիայի, Հայաստանի, Սլովենիայի եւ Իսրայելի մարզիչները:
Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ մարզչական հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ալբերտ Սաֆարյանը, Արամ Դանիելյանը, Հայկ Կիրակոսյանը եւ Մամիկոն Ղարիբջանյանը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում անցկացված սեմինարը նվիրված էր ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մարզչական կրթության կազմակերպմանը, դրա հիմնական ուղղություններին եւ բարելավման մեթոդներին: Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել փոխանակվել գիտելիքներով եւ մոտիկից ծանոթանալ այս ոլորտում իսպանական փորձին, որի կիրառումը հայկական մարզչական կրթության բնագավառում կարող է դրական ազդեցություն թողնել հետագայում, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում