Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն ապրիլի 8-ին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։
«Советский Спорт»-ը գրում է, որ ռումինացի մասնագետին կփոխարինի Պերմի «Ամկարի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։ Ավելի վաղ ռուս մասնագետը հաստատել էր, որ բանակցություններ է վարում «Դինամոյի» հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Դինամոն» 0։4 հաշվով պարտվել էր Մախաչկալայի «Անժիին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում