Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Երկուստեք կարեւորվել է Արցախի եւ տարբեր երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնումն այս ուղղությամբ, փոխանցում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում