Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» ակումբի կազմում նվաճել է Գերմանիայի չեմպիոնի կոչում, փոխանցում է Armchess-ը։
Եզրափակիչ տուրում «Բադ Քյոնիգշոֆենը» 3.5:2.5 հաշվով հաղթել է գլխավոր մրցակից «Բադեն-Բադենին»։
Հատկանշական է, որ որոշիչ պարտիայում հաղթական միավորն իր թիմին բերել է հենց հայ գրոսմայստերը՝ առավելության հասնելով ամերիկուհի Աննա Զատոնսկիխինի նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում