19:19  ,  4 մայիսի, 2012

Հայաստանի առաջին ռակետ. Ընկճված չենք

Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը  շարունակում է ելույթը Բուլղարիայում ընթացող Դեւիսի գավաթի խաղարկության երրորդ խմբի եվրոպական գոտու մրցաշարում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում պարտվեց Մակեդոնիայի թիմին, իսկ երկրորդում հաղթեց Մոնտենեգրոյին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի առաջին ռակետ Խաչատուր Խաչատրյանը մանրամասնեց մրցաշարային վիճակը.

«Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու ոչ մի հնարավորություն այլեւս չունի: Հաջորդ խաղը լինելու է մայիսի 5-ին հինգերորդ տեղի համար Վրաստանի հավաքականի հետ: Առաջին անգամ հաղթեցինք Մոնտենգրոյին, իսկ Մակեդոնիան շատ ուժեղ էր, հաղթելու հնարավորություն չունեինք: Ընկճված չենք: Այսպես ստացվեց: Հաջորդ տարի կրկին երրորդ ենթախմբում հանդես կգանք»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով