Սոչիում ավարտին մոտեցող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի վերջին օրը՝ փետրվարի 23-ին, վիճարկվող մեդալների 3 հավաքածուներից առաջինն ամբողջությամբ տեղափոխվեց Ռուսաստան:
Դահուկավազքի ազատ ոճով 50 կմ ընդհանուր մեկնարկի մրցումներում Ալեքսանդր Լեգկովը նվաճեց ոսկե մեդալ, Մաքսիմ Վիլեգժանինը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Իլյա Չերնոուսովը գրանցեց երրորդ արդյունքը:
Ռուսներն արդեն ունեն 12 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ եւ ընդհանուր հաշվարկում անհասանելի դարձան երկրորդ տեղում գտնվող նորվեգացիների համար:
Հիշեցնենք, որ այս մրցաձեւին պետք է մասնակցեին նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը, ովքեր հրաժարվել էին պայքարից:
Վերջին օրվա մյուս չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն տափօղակով հոկեյի տղամարդկանց Շվեդիայի եւ Կանադայի հավաքականները, ինչպես նաեւ կկայանան չորստեղանի բոբսլեյի մրցումներո, որոնցում նորվեգացիները մասնակիցներ չունեն եւ չեն կարող շրջանցել Ռուսաստանին:
1. Ալեքսանդր Լեգկով (Ռուսաստան)՝ 1:46.55,2
2. Մաքսիմ Վիլեգժանին (Ռուսաստան)՝ +0,7
3. Իլյա Չերնոուսով (Ռուսաստան)՝ +0,8
4. Մարտին Յոնսուդ Սունդբյու (Նորվեգիա)՝ +1.0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում