Դահուկային սպորտի կանանց 30 կմ ընդհանուր մեկնարկով վազքում Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեդալ նվաճեցին միայն Նորվեգիայի ներկայացուցիչները: Սոչիում իր երրորդ չեմպիոնական տիտղոսը նվաճեց Մարիտ Բյորգենը՝ դառնալով վեցակի օլիմպիական չեմպիոն: Այդ նվաճումով նա հավասարվեց Վիկտոր Անին, Լիդիա Սկոբլիկովային եւ Լյուբով Եգորովային: Ձմեռային մարզաձեւերում ավելի տիտղոսակիր են միայն նորվեգացիներ Բյորն Դելին եւ Օլե Էյնար Բյորնդալենը:
Սոչիի Խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան 11 ոսկե մեդալով վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը: Ռուսաստանը, Կանադան եւ ԱՄՆ-ն ունեն իննական ոսկե մեդալ:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկավազք, կանայք, 30 կմ, ընդհանուր մեկնարկ
1. Մարիտ Բյորգեն (Նորվեգիա)՝ 1:11:05.2
2. Թերեզա Յոհաուգ (Նորվեգիա)՝ +2.6
3. Քրիստին Սթեյրա (Նորվեգիա)՝ +23.6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում