Հարավային Կորեայի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել մարզաձեւի միջազգային ֆեդերացիային՝ վիճարկելով կանանց մենասահքի արդյունքները: Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղար Մարկ Ադամսը, փոխանցում է usatoday-ը:
«Կորեացիները բողոք են ներկայացրել, սակայն չեմ կարծում, որ հետաքննություն սկսվի եւ վերանայում լինի»,- ասել է Մարկ Ադամսը:
Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Սելինա Վանյեն նշել է, որ ֆեդերացիան դեռ չի ստացել որեւէ փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն հռչակված ռուսաստանցի Ադելինա Սոտինիկովան 5.48 միավորով առաջ անցավ 2010թ. Վանկուվերի օլիմպիական չեմպիոն, հարավկորեացի Յու-Նա Կիմից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում