Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 22-ին կվիճարկվի մեդալների 7 հավաքածու: Մեդալներ կխաղարկվեն սնոուբորդի, դահուկավազքի, չմշկավազքի, բիատլոնի, լեռնադահուկային սպորտի մրցումներում։ Կկայանա տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպումը, կմրցեն ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի հավաքականները։
Պայքարի մեջ կմտնի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը, ով հանդես կգա լեռնադահուկի ոլորավայրէջքի մրցումներում։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Սնուբորդ, զուգահեռ ոլորավայրէջք, կանայք՝ 14։46
Սնոուբորդ, զուգահեր ոլարավայրէջք, տղամարդիկ՝ 12։50
Դահուկավազք, 30 կմ, կանայք՝ 13:30
Չմշկավազք, թիմային հետապնդում, կանայք՝ 17:30
Չմշկավազք, թիմային հետապնդում, տղամարդիկ՝ 17:51
Բիատլոն, փոխանցումավազք, տղամարդիկ՝ 18:30
Լեռնադահուկային սպորտ, ոլորավայրէջք՝ 16:45, 20:15
(Արման Սերեբրակյան)
Հոկեյ, երրորդ տեղի խաղ՝ 19:00
ԱՄՆ- Ֆինլանդիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում