Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Բարաք Օբամային Թվիթերում հիշեցրել է գրազի մասին եւ պահաջել է շահած երկու արկղ գարեջուրը: Երկու երկրների ղեկավարները գրազ էին եկել Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում թիմերի հաջողության վրա:
Երկու դեպքում էլ հաղթող դուրս եկավ Կանադան: Կանանց եզրափակիչում կանադացիները ԱՄՆ-ին հաղթեցին 3:2 հաշվով: Իսկ տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում Կանադայի թիմն առավելության հասավ 1:0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ: Չեմպիոնի տիտղոսի համար Կանադան կմրցի Շվեդիայի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում