Կանադայի հավաքականի հաղթանակով ավարտվեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քյորլինգի տղամարդկանց մրցաշարը: Եզրափակիչում ֆավորիտները վստահ հաղթանակ տարան Մեծ Բրիտանիայի հավաքականի նկատմամբ՝ 9:3:
Մեդալային հաշվարկում Կանադան 9 ոսկե մեդալով երկրորդն է: Առաջատարը Նորվեգիան է՝ 10 ոսկե մեդալ:
Բրոնզե մեդալները նվաճել էին շվեդները, որոնք երրորդ տեղի համար խաղում 6:4 հաշվով առավելության էին հասել Չինաստանի հավաքականի նկատմամբ:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Քյորլինգ, տղամարդիկ, եզրափակիչ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում