Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 20-ին վիճարկվող մեդալների 6 հավաքածուներից առաջինն ամբողջությամբ բաժին հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Ֆրիսթայլի տղամարդկանց սկի-կրոս ոճում ֆրանսաիական գերիշխանություն էր։
Ժան-Ֆրեդերիկ Շապյուին դարձավ օլիմպիական չեմպիոն, Արնո Բովոլենտան արժանացավ արծաթե մեդալի, իսկ Ջոնաթան Միդոլը նվաճեց բրոնզե մեդալ։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Ֆրիսթայլ, սկի-կրոս, տղամարդիկ, եզրափակիչ
1. Ժան-Ֆրեդերիկ Շապյուի (Ֆրանսիա)
2. Արնո Բովոլենտա (Ֆրանսիա)
3. Ջոնաթան Միդոլ (Ֆրանսիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում