Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 18-ին վիճարկված մեդալների 7 հավաքածուներից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը պահպանեց Գերմանիան, որն ունի 8 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղ բարձրացան 7 ոսկե, 4 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ նվաճած նորվեգացիները: Հոլանդիան 6 ոսկե, 6 արծաթե եւ 8 բրոնզե մեդալով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ ԱՄՆ-ի թիմը 6 ոսկե, 4 արծաթե եւ 10 բրոնզե մեդալներով չորրորդ տեղում է: Ռուսները եզրափակում են հնգյակը՝ 5 ոսկի, 8 արծաթ, 6 բրոնզ:
Մինչեւ օրս մեդալի արժանացել են 25 երկրներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում