Սոչի-2014. Մեդալային հաշվարկ (ֆոտո)

23:22   18 փետրվարի, 2014

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 18-ին վիճարկված մեդալների 7 հավաքածուներից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը պահպանեց Գերմանիան, որն ունի 8 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղ բարձրացան 7 ոսկե, 4 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ նվաճած նորվեգացիները: Հոլանդիան 6 ոսկե, 6 արծաթե եւ 8 բրոնզե մեդալով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ ԱՄՆ-ի թիմը 6 ոսկե, 4 արծաթե եւ 10 բրոնզե մեդալներով չորրորդ տեղում է: Ռուսները եզրափակում են հնգյակը՝ 5 ոսկի, 8 արծաթ, 6 բրոնզ: 

Մինչեւ օրս մեդալի արժանացել են 25 երկրներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։