14:38  ,  3 մայիսի, 2012

Պիկեն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Իսպանիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության ոլորտում:

Squeakybumtime.com-ը հայտնում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հենց Պիկեին է տեսնում 33-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդին փոխարինողի դերում: Շոտլանդացի մասնագետը կարծում է, որ Ֆերդինանդն այլեւ չի կարող բարձր մակարդակով հանդես գալ Պրեմյեր լիգայում:

Հիշեցնենք, որ Պիկեն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004-2008թթ., սակայն չորս տարվա ընթացքում մասնակցել է ընդամենը 12 հանդիպման:

Հաղորդվում է, որ Ալեքս Ֆերգյուսոնի տրանսֆերային ցուցակում են հայտնվել նաեւ բելգիացի Էդեն Ազարը («Լիլ»), հոլանդացի Ուեսլի Սնեյդերը («Ինտեր»), ճապոնացի Սինձի Կագավան («Բորուսիա Դորտմունդ»), իսլանդացի Գիլֆի Սիգուրդսոնը («Սուոնսի») եւ արգենտինացի Նիկոլաս Գայտանը («Բենֆիկա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում