Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մենասահքի կանանց մրցաշարին նախապատրաստվող Մաո Ասադան եւ Ակիկո Սուձուկին հեռացել են Երեւանից, որտեղ ժամանել էին թիմային մրցումներից հետո եւ անցկացնում էին փակ մարզումներ:
Tulsaworld.com-ի համաձայն՝ ճապոնացի մարզուհիների՝ Երեւանից ժամանակից շուտ հեռանալու պատճառը եղել է մազապալատի ցուրտ եղանակը: Փետրվարի 10-ից նրանք մարզվում էին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտում, որտեղ սահել են 5 օր:
Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերում կանանց մենասահքի կարճ ծրագիրը կկայանա փետրվարի 19-ին է, իսկ հաջորդ օրը կորոշվի չեմպիոնը: Մաո Ասադան եւ Ակիկո Սուզուկին չեմպիոնի գլխավոր հավակնորդներն են:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում