Նորվեգացի Էմիլ Հեգլե Սվենդսենը դարձավ Սոչիում շարունակվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բիատլոնի չեմպիոն։ Նա ուժեղագույնն էր միաժամանակյա ընդհանուր մեկնարկի մրցումներում։ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը 0.1 վայրկյանով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած օլիմպիական կրկնակի չեմպիոն Մարտեն Ֆուրկադից։ Բրոնզե մեդալակիր է դարձել չեխ Օնդրժեյ Մորավեցը։
Շորթ-տրեկի փոխանցավաքի կանանց մրցումներում ուժեղագույնն էին Հարավային Կորեայի ներկայացուցիչները։ Արծաթը բաժին հասավ Կանադային, իսկ բրոնզը՝ Իտալիային։
Այդ տիտղոսը 6-րդ էր Նորվեգիայի եւ երկրորդը՝ Հարավային Կորեայի համար։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, տղամարդիկ, 15կմ, միաժամանակյա ընդհանուր մեկնարկ
1. Էմիլ Հեգլե Սվենդսեն (Նորվեգիա)՝ 42:29.1
2. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)՝ 0,0 (1)
3. Օնդրժեյ Մորավեց (Չեխիա)՝ 42:42.9
Շորթ-տրեկ, կանայք, փոխանցավաք, 3000 մետր
1. Սանգյեոնգ Կոնգ, Ալանգ Կիմ, Սին ՀԻ Պակ, Հա-Րի Չո, Սուկ Խի Շիմ (Հարավային Կորեա)՝ 4:09.498
2. Մարի-Էվա Դրոլե, Վալերի Մալտե, Մարիան Սեն-Ժելե, Ջեսիկա Հյուիթ (Կանադա)՝ 4:10.641
3. Մարտինա Վալչեպինա, Ելենա Վիվիանի, Լուչիա Պերետի, Արիանա Ֆոնտանա (Իտալիա)՝ 4:14.014
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում