Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 17-ին նախատեսված բիատլոնի 15 կմ միաժամանակյա ընդհանուր մեկնարկի մրցումները հերթական անգամ հետաձգվել են մառախուղի պատճառով, փոխանցում է Sport-express-ը։
Մրցավազքի հստակ ժամկետները դեռ որոշված չեն։ Կանանց մրցումների մասին որոշումը կկայացվի Երեւանի ժամանակով 16։00-ին։
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցումները պետք է կայանային փետրվարի 16-ին, սակայն հետաձգվել էին եղանակային վատ պայմանների պատճառով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում