Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի սկելետոնի մրցաշարի չեմպիոնական տիտղոսը նվաճեց 28-ամյա Ալեքսանդր Տրետյակովը, ով նվաճեց Ռուսաստանի չորրորդ ոսկե մեդալը:
Լատվիացի Մարտինս Դուկուրսը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մեթյու Անտուանը բրոնզե մեդալ պարգեւեց ԱՄՆ-ին: Ալեքսանդր Տրետյակովն առաջին մարզիկն է, ով սկելետոնում օլիմպիական ոսկի է նվաճում աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում:
Ռուսներն ամենաշատ մեդալներն են (15 մեդալ) նվաճել Սոչիում եւ ընդհանուր հաշվարկում արդեն երրորդն են:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Սկելետոն, տղամարդիկ
1. Ալեքսանդր Տրետյակով (Ռուսաստան) - 3:44.29
2. Մարտինս Դուկուրս (Լատվիա) - 3:45.10
3. Մեթյու Անտուան (ԱՄՆ) - 3:47.26
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում