Ավստրիացի լեռնադահուկորդ Անա Ֆենինգերը նվաճեց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։ Ֆինգերն ուժեղագույնն էր լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքի մրցումներում։ Նրա արդյունքն է 1.25,52։
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, գերմանուհի Մարիա Ֆեֆլ-Ռիշը նվաճեց արծաթե մեդալը, իսկ բրոնզը բաժին հասավ ավստրիացի Նիկոլ Հոսպին։ Այս տիտղոսը երկրորդն էր ավստրիացիների համար։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, կանայք
1. Անա Ֆենինգեր (Ավստրիա)՝ 1.25,52
2. Մարիա Ֆեֆլ-Ռիշ (Գերմանիա)՝ 1.26,07
3. Նիկոլ Հոսպ (Ավստրիա)՝ 1.26,18
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում