Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ սահմանեց ճապոնացի Յուձուրու Հանյուն: 19-ամյա գեղասահորդը 2013 դեկտեմբերին արդեն ցուցադրել էր անհավանական արդյունք՝ 99.84: Այն ժամանակ նա բարելավեց աշխարհի եռակի չեմպիոն, կանադացի Պատրիկ Չանի ռեկորդը: Փետրվարի 13-ին Սոչիում Հանյուն ռեկորդը հասցրեց 101.45-ին՝ դարձյալ գերազանցելով Պատրիկ Չանին:
Հանյուն Գրան Պրի շարքի գործող չեմպիոնն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Ճապոնիայի կրկնակի չեմպիոն:
Ազատ ծրագիրը փետրվարի 14-ին, ժամը 19-ին է: 24 մասնակիցներից Հանյուն ասպարեզ դուրս կգա 21-րդը, Չանը՝ 22-րդը: Սպասվում է հավասար եւ սուր պայքար:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
1. Յուձուրու Հանյու (Ճապոնիա)՝ 101.45
2. Պատրիկ Չան (Կանադա)՝ 97.52
3. Խավյեր Ֆերնանդես (Իսպանիա)՝ 86.98
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում