Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի խմբային մրցաշարում։
A խմբում ընդգրկված ռուսներն առաջին խաղում 5։2 հաշվով հաղթել են սլովենացիներին։ ԱՄՆ-ն 7։1 հաշվով հաղթել է Սլովակիային։
Փետրվարի 12-ին աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականը 4։2 հաշվով պարտության էր մատնել Չեխիային, իսկ օլիմպիական չեմպիոն Կանադայի հավաքականը կմրցի նորվեգացիների դեմ։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Ռուսաստան – Սլովենիա՝ 5։2
Սլովակիա – ԱՄՆ՝ 1։7
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում