Հոկեյի Ռուսաստանի հավաքականը հրապարակել է կազմը Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի համար: Փետրվարի 13-ին A խմբում ընդգրկված ռուսներն առաջին տուրում կմրցեն Սլովենիայի հավաքականի հետ:
Սոչիում հոկեյի տղամարդկանց մրցաշարը մեկնարկել է փետրվարի 12-ին: Աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է չեխերին, իսկ լատվիացները նվազագույն հաշվով պարտվել են Շվեյցարիայի թիմին:
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Կանադայի հավաքականը, որն ընդգրկված է B խմբում եւ մեկնարկային տուրում կմրցի նորվեգացիների դեմ:
Ռուսաստանի հավաքականի կազմը.
Սեմյոն Վարլամով (Սերգեյ Բոբրովսկի)
Անդրեյ Մարկով - Վյաչեսլավ Վոյնով, Իլյա Կովալչուկ – Պավել Դացյուկ – Ալեքսանդր Ռադունով
Ալեքսեյ Եմելին – Եվգենի Մեդվեդեւ, Ալեքսանդր Օվեչկին– Եվգենի Մալկին – Ալեքսանդր Սյոմին
Ֆյոդոր Տյուտին – Իլյա Նիկուլին, Նիկոլայ Կուլյոմին – Արտյոմ Անիսիմով – Վլադիմիր Տարասենկո
Անտոն Բելով – Նիկիտա Նիկիտին, Ալեքսանդր Պոպով – Ալեքսեյ Տարաշչենկո - Վելերի Նիչուշկին:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, առաջին տուր
Փետրվարի 13
A խումբ
Ռուսաստան – Սլովենիա՝ 16:30
Սլովակիա – ԱՄՆ՝ 16:30
B խումբ
Ֆինլանդիա – Ավստրիա՝ 12:00
Կանադա – Նորվեգիա՝ 21:00
Չեխիա – Շվեդիա՝ 2:4 (0:2, 2:2, 0:0)
Լիտվա – Շվեյցարիա՝ 0:1 (0:0, 0:0, 0:1)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում