Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեկնարկում է հոկեյի տղամարդկանց մրցաշարը:
Փետրվարի 12-ին կկայանան C խմբի առաջին խաղերը: Աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականը կմրցի չեխերի հետ, իսկ լատվիացներն ուժերը կփափեն Շվեյցարիայի հավաքականի դեմ:
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Կանադայի հավաքականը, որն ընդգրկված է B խմբում: Փետրվարի 13-ին կանադացիները կմրցեն Նորվեգիայի թիմի հետ, իսկ ռուսներն A խմբում կհանդիպեն Սլովենիայի հավաքականին:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, առաջին տուր
Չեխիա – Շվեդիա՝ 21:00
Լիտվա – Շվեյցարիա՝ 21:00
Փետրվարի 13
A խումբ
Ռուսաստան – Սլովենիա՝ 16:30
Սլովակիա – ԱՄՆ՝ 16:30
B խումբ
Ֆինլանդիա – Ավստրիա՝ 12:00
Կանադա – Նորվեգիա՝ 21:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում