Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի երրորդ մեդալային օրվանից հետո ընդհանուր մեդալային հաշվարկում 19 երկիր է: Առաջատարը Կանադան է, որը նվաճել է երեքական ոսկե, արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Երեք ոսկե մեդալ ունեն նաեւ հոլանդացիները: Երկուական ոսկե մեդալ են նվաճել Նորվեգիան, ԱՄՆ-ն եւ Գերմանիան:
Մեկական ոսկե մեդալ ունեն Ռուսաստանը, Ավստրիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան, Շվեյցարիան:
Մեդալային հաշվարկի ամբողջական աղյուսակն՝ այստեղ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում