Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մեկնած էստոնացի գործարար Ալեքսանդր Կորոբովը Ռուսաստանում կորցրել է գումար եւ տարբեր փաստաղթեր, որոնք նրան վերադարձրել է տաքսու հայ վարորդը:
«Սոչի ժամանելու երկրորդ օրը տաքսու մեջ պատահմամբ մոռացա դրամապանակս, որում վարորդական իրավունքս էր, բանկային քարտերը եւ 15 հազար ռուբլի: Հաջորդ օրը տաքսու հայ վարորդը գտավ ինձ եւ ամենը վերադարձրեց»,- ասել է Տալինում բնակվող գործարարը, ով նոյեմբերին Իվանովոյում մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին, հայտնում է rus.delfi.ee-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում