Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հոլանդացիներին ոսկե մեդալ պարգեւեց չմշկավազորդուհի Իրեն Բյուստը: Կանանց 3000 մետրի մրցումներում հոլանդուհին գրանցեց 4:00.34 արդյունքը:
Արծաթե մեդալակիր դարձավ չեխ Մարտինա Սաբլիկովան, իսկ Օլգա Գրաֆը նվաճեց Ռուսաստանի առաջին մեդալը՝ գրավելով երրորդ տեղը:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշկավազք, 3000 մետր, կանայք
1. Իրեն Բյուստ (Հոլանդիա)՝ 4:00.34
2. Մարտինա Սաբլիկովա (Չեխիա)՝ +1.60
3. Օլգա Գրաֆ (Ռուսաստան)՝ +3.13
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում