18:52  ,  1 փետրվարի, 2014

Գեւորգ Ղազարյան. «Մետալուրգի» մարզիչը հավանել էր իմ խաղը

«Մետալուրգն» ինքը ցանկացավ վերադարձնել ինձ, ասել է Դոնեցկի «Մետալուրգ» վերադարձած Գեւորգ Ղազարյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը պատմել է Դոնեցկ վերադառնալու պատճառների մասին:

«Մետալուրգն» ինքը ցանկացավ վերադարձնել ինձ: Ակումբի գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուեւը հավանել էր իմ խաղը: Արդեն երկու հանդիպում եմ անցկացրել թիմի կազմում: Ինձանից գոհ են: Ես էլ եմ գոհ ամեն ինչից»,- զրույցում հայտնեց Ղազարյանը:

Հիեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը Ղազախստանի ավարտված առաջնությունում վարձավճարով խաղում էր Կարագանդայի «Շախտյորում», որը գնել էր նրա տրանսֆերային իրավունքը, սակայն կողմերը չկարողացան պայմանավորվել ֆինանսական կողմի հարցում: Դրանից հետո Ղազարյանը կարճատեւ փորձաշրջան էր անցել Բրաունշվեյգի «Այնտրախտում», իսկ հետո չէր կարողացել փոխհամաձայնության գալ նաեւ ղազախական «Կայրաթի» հետ: Նա 2011-ին էր տեղափոխվել «Մետալուրգ», սակայն 2013-ին թիմը գլխավորող Յուրի Մաքսիմովը բավականաչափ խաղաժամանակ չէր տրամադրում հայ կիսապաշտպանին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով