16:10  ,  29 ապրիլի, 2012

Յուրա Մովսիսյանը հետաքրքրել է «Կուբանին»

Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամռանը կարող է փոխել ակումբը՝ չփոխելով բնակավայրը:

«Советский спорт»-ը գրում է, որ 24-ամյա հարձակվողի ծառայություններով հետարքրվում է Կրասնոդարի «Կուբանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Մարկոս Պիզելին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն դեռեւս ձմռանն է ցանկացել ձեռք բերել Յուրա Մովսիսյանին:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով