03:04  ,  29 ապրիլի, 2012

Միխայիլ Բալակը հրաժեշտ տվեց երկրպագուներին

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայիլ Բալակը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լեւերկուզենի «Բայերի» վերջին տնային հանդիպումից առաջ հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին, հաղորդում է Bild-ը:

35-ամյա ֆուտբոլիստը որոշել է ավարտել եվրոպական կարիերան: Ամենայն հավանականությամբ, գերմանացին կտեղափոխվի ամերիկյան MLS:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նախավերջին տուրում «Բայերը» նվազագույն հաշվով հաղթեց «Հանովերին»: Բալակը փոխարինման մտավ խաղի 59-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով