17:27  ,  28 ապրիլի, 2012

«Չելսին» ձեռք բերեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանին

Լոնդոնի «Չելսին» պայմանագիր է կնքել Գերմանիայի հավաքականի եւ Բրեմենի «Վերդերի» կիսապաշտպան Մարկո Մարինի հետ, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Գործարքի մանրամասները դեռեւս չեն հրապարակվում: 23-ամյա գերմանացին լոնդոնյան ակումբին կմիանա ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մարկո Մարինը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի եւ հինգ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում