10:05  ,  22 փետրվարի, 2012

«Բոլոնիան» ուժեղ էր «Ֆիորենտինայից»

Իտալիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված խաղում «Բոլոնիան» սեփական խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆիորենտինայի» դարպասը։

Գոլերը հեղինակեցին իտալացի հարձակվող Ալաեսանդրո Դիամատին ու Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսը։

Երկու թիմերն էլ ունեն 28-ական միավոր եւ բաժանում են 12-15-րդ տեղերը։

Իտալիայի առաջնություն. 21-րդ տուր

«Բոլոնիա» - «Ֆիորենտինա»՝ 2։0

Դիամանտի, 30, Ռամիրես, 43

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում