18:00  ,  26 ապրիլի, 2012

Սալգադոն դարձյալ կդառնա Բեքհեմի թիմակիցը

Անգլիական «Բլեքբեռնի» պաշտպան Միչել Սալգադոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Լոս Անջելես Գելաքսի», հաղորդում է The Daily Mirror-ը։

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը թիմի մեկնարկային կազմում չի հայտնվել անցած տարվա դեկտեմբերից։ Սալգադոյի պայմանագրի ժամկետը ակումբի հետ լրանում է ամռանը։ Բացի այդ «Բլեքբեռնին» սպառնում է Պրեմյեր լիգայից դուրս մնալը։

Հիշեցնենք, որ «Լոս Անջելես Գելաքսիում» խաղում  «Ռեալում» հանդես եկած տարիներից   Սալգադոյի նախկին թիմակից Դեւիդ Բեքհեմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում