20:51  ,  25 ապրիլի, 2012

Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը մասնակցեցին հանդիպմանը

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 48-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Շիննիկ»-«Ուրալ» հանդիպումը, որն ավարտվեց Յարոսլավլի թիմի հաղթանակով 2:1 հաշվով:  «Շիննիկի»-կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը խաղադաշտ դուրս եկավ 78-րդ րոպեին: «Ուրալի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Դենիս Թումասյանը, իսկ Էդգար Մանուչարյանը խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի սկզբում:

Ռուսաստանի առաջին տուր. 48-րդ տուր

«Շիննիկ»-«Ուրալ»՝ 2:1

Բուրչենկո, 31, Սուխով, 68 – Գոգնիեւ, 77 (11 մետրանոց)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով