09:28  ,  21 նոյեմբերի, 2013

Իբրահիմովիչը՝ Ֆրանսիայի տարվա մարդ

Փարիզի ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը GQ ամսագրի վարկածով ճանաչվել է Ֆրանսիայի տարվա մարդ, հաղորդում է պարբերականի կայքը։

Նախորդ տարի 32-ամյա հարձակվող ՊՍԺ-ին օգնեց նվաճել Ֆրանսիայի չեմպիոնությունը, ինչպես նաեւ դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն։ Իբրահիմովիչը դարձել է 30 գոլի հեղինակ։

Լավագույն մարզիկի կոչումը ստացել է ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English