19:31  ,  18 նոյեմբերի, 2013

Գեւորգ Ղազարյան. Կան տարբերակներ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Ղազախստանից

Նոյեմբերի 18-ին ղազախական Vesti.kz-ին տված հարցազրույցում Կարագանդայի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, հավանական է, խաղաշրջանի ավարտից հետո լքի թիմը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գեւորգ Ղազարյանը պարզաբանեց այս լուրը:

«Ես ինքս նոր իմացա մարզիչի այդ հայտարարության մասին: Շատ հնարավոր է, որ խաղաշրջանի ավարտից հետո ես լքեմ թիմը: «Մետալուրգն» ու «Շախտյորն» արդեն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել իմ նոր պայմանագրի հարցում: Բայց այս պահին կան մի քանի այլ տարբերակներ՝ թիմեր Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ղազախստանի առաջնությունից, որտեղ ես կարող եմ շարունակել կարիերաս: Չեմ կարող առանձնացնել, թե որտեղ կցանկանամ հանդես գալ: Բայց ասեմ, որ ինձ այստեղ` «Շախտյորում» դուր է գալիս եւ շատ մեծ է հավանականությունը, որ ես մնամ այստեղ»,- ասաց Ղազարյանը:

Գեւորգ Ղազարյանի վարձակալության պայմանագիրը «Շախտյորի» հետ լրանում է դեկտեմբերին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով