Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան Դուբայի «Ալ Վասլ» ակումբի ղեկավարությանը զգուշացրել է, որ կարող է լքել գլխավոր մարզիչի պաշտոնը, եթե չկատարվեն իր պայմանները:
«Մեզ անհրաժեշտ են նոր ֆուտբոլիստներ: Ես պայմանավորվածություն ունեի ակումբի ղեկավարության հետ, որ պետք է գնել վեց նոր ֆուտբոլիստների: Բայց ես ստացա ընդամենը երկուսին: Ղեկավարության այդ քաղաքականության պայմաններում ես չեմ կարող ստեղծել ուժեղ եւ լավ թիմ: Եթե ակումբի ղեկավարությունը չկատարի խոստումը` ես կլքեմ ակումբը», - Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում