09:57  ,  21 փետրվարի, 2012

NBA. «Չիկագոն» հաղթում է, «Նյու Յորքը» պարտվում է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում կայացան հերթական հանդիպումները:

«Նյու Յորքը» սեփական խաղահրապարակում 92:100 հաշվով պարտվեց «Նյու Ջերսիին»:

«Նյու Յորքի» առաջատարներից մեկը՝ չինացի պաշտպան Ջերեմի Լինը, վաստակեց 21 միավոր եւ կատարեց 9-ը արդյունավետ փոխանցում:

«Նյու Ջերսիի» կազմում հիանալի հանդես եկավ Դերոն Ուիլյամսը, ով վաստակեց 38 միավոր եւ դարձավ 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Չիկագոն» սեփական խաղահրապարակում առավելության հասավ  «Ատլանտայի» նկատմամբ՝ 90:79: «Ցլերի» կազմում 23 միավոր վաստակեց վնասվածքից ապաքինված Դերեկ Ռոուսը:

NBA. Կանոնավոր առաջնություն

«Չիկագո» - «Ատլանտա»՝ 90:79

«Միլոկի» - «Օրլանդո»՝ 90:93

«Հյութոն» - «Մեմֆիս»՝ 97:93

«Դալաս» - «Բոստոն»՝ 89:73

«Օկլահոմա» - «Նյու Օրլեան»՝ 101:93

«Յուտա» - «Սան Անտոնիո»՝ 102:106

«Ֆինիքս» - «Վաշինգթոն»՝ 104:88

«Դենվեր» - «Մինեսոտա»՝ 103:106

«Նյու Յորք» - «Նյու Ջերսի»՝ 92:100

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով