13:59  ,  14 նոյեմբերի, 2013

Նադալը ներկայացրել է իր «եղբորը»

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը նոյեմբերի 13-ին ներկայացրել է իր եղբոր՝ Տոմեուի հետ հարցազրույցը։ Իսպանացի թենիսիստի եղբոր համար դա առաջին հարցազրույցն է։ Տոմեուի ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա «սիրում է սպորտը եւ հարազատ կղզու լողափերը»։

Իսպանական Mundo Deportivo պարբերականի համաձայն՝ Տոմեու Նադալը հորինված կերպար է, որը ստեղծվել է Նադալի հովանավորներից մեկի գովազդային տեսահոլովակի համար։

Հիշեցնենք, որ 2012-ին Նադալը նկարահանվել էր Pokerstars-ի գովազդային տեսահոլովակում, որում հարազատ կղզու բնակիչներին համոզում էր, որ ինքը Նադալը չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով