22:03  ,  13 նոյեմբերի, 2013

Շարապովան կթղթակցի NBC-ին օլիմպիական Սոչիից

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ուժերը կփորձի հեռուստալրագրությունում: ԱՄՆ-ում բնակվող ռուսաստանցի թենիսիստը 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ կլինի ամերիկյան  NBC հեռուստաալիքի թղթակիցը եւ ուղիղ միացումներ կունենա Սոչիից:

«Ես մեծ ուրախությամբ կմիանամ NBC-ի թիմին Օլիմպիական խաղերի ժամանակ իմ հարազատ քաղաքում: Օլիմպիադան հատուկ իրադարձություն է: Ինձ համար այն առավել հատուկ կլինի, քանի որ տեղի է ունենալու Սոչիի նման հրաշալի վայրում: Այդ քաղաքն ունի հարուստ մշակույթ եւ պատմություն: Շատ ուրախ եմ, որ Խաղերից հետո Սոչին շատ մարզիկների սրտում հատուկ տեղ կունենա»,- Շարապովայի խոսքը մեջբերում է nbcsportsgrouppressbox-ը:

Սոչիի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-ից 23-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս