23:43  ,  24 ապրիլի, 2012

«Բարսելոնա» - «Չելսի»` 2:1 (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում առաջին կեսից հետո «Բարսելոնան» հաղթում է 2:1 հաշվով: 35-րդ րոպեին Բուսկետսը բացեց հաշիվը: Դրանից հետո Սանչեսին հետեւից ծնկով հարվածելու համար հեռացվեց «Չելսիի» ավագ Ջոն Թերին: 43-րդ րոպեին Ինյեստան կրկնապատկեց հաշիվը, սակայն ավելացված առաջին րոպեին Ռամիրեսը կրճատեց հաշվի տարբերությունը` 2:1. Երկու հանդիպման արդյունքում առայժմ եզրափակիչի ուղեգիրը լոնդոնցիների ձեռքում է: Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է Դի Մատեոյի թիմը: 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով