22:45  ,  24 ապրիլի, 2012

Ֆրանկ Ռիբերի. Իմ սպին ինձ ավելի ուժեղ է դարձրել

Ֆրանսիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» առաջատար Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ 2 տարեկանում ավտովթարի հետեւանքով մնացած սպին իրեն միայն ավելի ուժեղ է դարձրել:

«Ես հպարտանում եմ իմ սպիով: Այն ինձ ուժ է տվել եւ բնավորություն է կոփել: Պետք է հոգեպես ուժեղ լինես երեխաների ծաղրին եւ մեծահասակների սեւեռուն հայացքներին դիմանալու համար», - Ռիբերիի խոսքտ մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Ապրիլի 25-ին ֆրանսիացին հնարավորություն կունենա ցույց տալ բնավորության ուժը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» կհյուրընկալվի  «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով