14:59  ,  11 նոյեմբերի, 2013

Էդգար Մանուչարյան. Չեմ կարողանա խաղալ 2-ից 3 շաբաթ

Այսօր պետք է բժիշկները զննեն ինձ: Մի քանի օրից հստակ պարզ կդառնա, թե երբ կկարողանամ խաղալ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը։ 26-ամյա հարձակվողը հայտարարել է, որ նոյեմբերի 11-ին բուժզննում կանցնի, սակայն նա խաղադաշտ կվերադառնա միայն 2-ից 3 շաբաթից։ 

«Ուրալ» – «Ռոստով» խաղի ժամանակ վնասեցի ծունկս եւ խնդրեցի, որ ինձ փոխարինեն: Երկու-երեք շաբաթ չեմ կարողանա խաղալ: Դրանից հետո կտեսնենք, թե ինչպես կընթանա ապաքինումս»,- ասել է Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Ուրալ» – «Ռոստով» խաղում վնասվածք ստացավ, ինչի պատճառով փոխարինվեց հանդիպման 34-րդ րոպեին։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում