17:30  ,  24 ապրիլի, 2012

Մոուրինյո. Եզրափակիչում կցանկանայի հանդիպել «Չելսիին»

Մադրիդի «Ռեալը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բարսելոնա» - «Չելսի» հանդիպումից առաջ հաջողություն է մաղթել լոնդոնցիներին: Պորտուգալացի մարզիչը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Արքայական ակումբից:

«Անկեղծ կլինեմ. եթե «Բարսելոնան» կիսաեզրափակիչում խաղար «Միլանի» կամ «Արսենալի» հետ, ես կնախընտրեի եզրափակիչում հանդիպել ուժեղագույնին: Սակայն ես մեծ համակրանք ունեմ «Չելսիի» նկատմամբ: Հաջողություն եմ մաղթում իմ նախկին ակումբին:

Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում իր կարեւորությունը եւ նշանակությունն ունի: Չգիտեմ՝ Չեմպիոնների լիգան կարեւո՞ր է Իսպանիայի առաջնությունից: Միշտ չէ, որ հաջողվում է հաղթել Եվրոպայում: Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ամենակարեւոր ֆուտբոլային իրադարձությունն է:

Ինչ վերաբերվում է «Ռեալից» հեռանալուն, ասեմ, որ կմնամ Մադրիդում նաեւ հաջորդ մրցաշրջանում: Ես ունեմ գործող պայմանագիր, որի ավարտից հետո նոր կմտածեմ ապագայի մասին»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով