18:45  ,  24 ապրիլի, 2012

Բրազիլիան ու Բելառուսը կհանդիպեն Լոնդոնում

Կայացել է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

16 հավաքականների բաժանվել են չորս խմբերի:

Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներ եւ երեք խաղացողներ՝ առանց տարիքային սահմանափակման:

А խումբ. Մեծ Բրիտանիա, Սենեգալ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուրուգվայ:

B խումբ. Մեքսիկա, Հարավային Կորեա, Գաբոն, Շվեյցարիա:

C խումբ. Բրազիլիա, Եգիպտոս, Բելառուս, Նոր Զելանդիա:

D խումբ. Իսպանիա, Հոնդուրաս, Ճապոնիա, Մարոկկո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով