15:25  ,  24 ապրիլի, 2012

Ռոնալդուն կարոտում է «Մանչեսթեր Յունայթեդը»

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ շատ է կարոտում «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած տարիները:

«Երբեմն խոսում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ եւ, իհարկե, կարոտում եմ ամբողջ թիմին: Ինձ թվում է, որ այնտեղ եմ թողել ընտանիքս: Ես 6 տարի եմ անցկացրել Մանչեսթերում: Ֆերդինանդը, Նանին, Անդերսոնն եւ Էվրան իմ ընկերներ են: Շատ եմ կարոտում նրանց: Հիշում եմ Ֆերգյուսոնի միշտ բարձր տրամադրությունը: Ինչ վերաբերվում է իմ առաջիկա պլաններին, ցանկանում եմ դառնալ Եվրոպայի եւ Իսպանիայի չեմպիոն: Չնայած, մեզ շատ բարդ մրցակիցներ են բաժին հասել Եվրո-2012-ի խմբում: Ես հավատում եմ ինձ եւ իմ աստղին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով