12:35  ,  24 ապրիլի, 2012

Վալերի Ալեքսանյանը հրավիրվել է հավաքական, Լեւոն Պաչաջյանը՝ ոչ

Իրանական «Սանաթ Նավթ» ակումբում հանդես եկող 27-ամյա պաշտպան Վալերի Ալեքսանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Հունաստանի (մայիսի 31) եւ Ղազախստանի (հունիսի 5) հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Այդ մասին NEWS.am Sport-ը տեղեկացավ անձամբ ֆուտբոլիստից:

Այս պահին Ալեքսանյանը գտնվում է հիանալի մարզավիճակում, չնայած Իրանի առաջնության նախորդ տուրում արժանացել է կարմիր քարտի: Իրանի ընթացիկ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 21 հանդիպման:

Այս անգամ եւս հավաքական չի հրավիրվել «Սանաթ Նավթում» հանդես եկող Լեւոն Պաչաջյանը, ով վերջին շրջանում խաղադաշտ դուրս չի գալիս իրանական ակումբի կազմում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Պաչաջյանը հայտնեց, որ խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչի հետ, այդ իսկ պատճառով ցանկանում է փոխել ակումբը:

«Մարզիչի հետ հարաբերություններն աստիճանաբար կարգավորվում են, սակայն ցանկանում եմ հեռանալ «Սանաթ Նավթից»,- զրույցում հայտնեց 28-ամյա կիսապաշտպանը:

Իրանի ընթացիկ առաջնությունում Պաչաջյանը մասնակցել է 23 հանդիպման եւ դարձել է 5 գոլի հեղինակ:

31-րդ տուրից հետո «Սանաթ Նավթը» 39 միավորով 11-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով