00:06  ,  24 ապրիլի, 2012

Գվարդիոլա. Մենք կմեկնենք Մյունխեն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման նախօրեին հայտարարել է, որ լի է վճռականությամբ թիմը դուրս բերել եզրափակիչ, որը կայանալու է Մյունխենում:

«Մենք սկսում ենք հանդիպումը 0:1 հաշվով, բայց ունենք 90 րոպե ամեն ինչ շրջելու համար: Ես չեմ կասկածում, որ մենք կմեկնենք Մյունխեն: Ես դրա մասին մտածել եմ մրցաշրջանի սկսզբից», - Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Հնարավոր է` մեզ պահանջվի երեք գնդակ խփել: Այս հանդիպումը նման կլինի «Լեւանտեի» եւ «Ռեալի» դեմ խաղերին, քանի որ «Չելսին» ֆիզիկապես հզոր թիմ է, որը հրաշալի է խաղում հակագրոհների ժամանակ: Մենք գոլի շատ շանսեր չենք ունենա: Պետք է իրացնել յուրաքանչյուրը», - ամփոփել է Գվարդիոլան:

«Բարսելոնա» - «Չելսի» հանդիպումը կսկսվի ապրիլի 24-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում: 

Հիշեցնենք, որ առաջին խաղում Դրոգբայի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել են լոնդոնցիները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով